«Վոլվոքս» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն, գրանցված՝ 2012թ. հուլիսի 17-ին Գրանցման համար՝ 264.110.124230 Վկայական՝ N 03Ա274230 ՀՎՀՀ՝ 00115329 Հասցե՝ ք. Երևան, Արղության 40-29 Գործունեության հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 36-25/1 Պաշտոնական վեբ կայք` www.bu.am


Բաժանորդագրման ընդհանուր դրույթներն ու պայմանները

«Վոլվոքս» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող էլեկտրոնային տեղեկատվական, գովազդային, հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական կարգն ու պայմանները՝
Այս «Իրավունքների և պարտականությունների» պայմանները վերաբերում են bu.am կայքում տրամադրվող ծառայություններին, կայքի անձնակազմի, գրանցված կազմակերպությունների (օգտատերերի) և այցելուների հարաբերություններին, ինչպես նաև օգտատերերի՝ միմյանց միջև կատարվող գործողություններին: Գրանցվելով bu.am կայքում, կամ մուտք գործելով կայք՝ Դուք համաձայնում եք, որ այս պայմանները կարող են փոփոխվել և փոփոխությունները կտեղադրվեն այս նույն վայրում՝ առանց ծանուցման:
Սույն Պայմանները համարվում են հրապարակային առաջարկ Հայաստանի Հանրապետության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրում գրանցված կազմակերպություններին՝ Բաժանորդային պայմանագրի կնքման համար:

«Վոլվոքս» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն,
գրանցված՝ 2012թ. հուլիսի 17-ին
Գրանցման համար՝ 264.110.124230
Վկայական՝ N 03Ա274230
ՀՎՀՀ՝ 00115329
Հասցե՝ ք. Երևան, Արղության 40-29
Գործունեության հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 36-25/1
Պաշտոնական վեբ կայք` www.bu.am

Օգտագործվող հասկացություններ՝

1. Որոնման համակարգ – ինտերնետային կայքում տեղադրված, որոնման տարբեր սկզբունքների համակցմամբ որոնման համակարգ:
2. Ինտերնետային կայք – www.bu.am ինտերնետային կայք:
3. Բաժանորդ – Կազմակերպություն, որը սույն պայմաններով սահմանված կարգերով կնքել է Բաժանորդային պայմանագիր, որին տրամադրվում է «վիրտուալ տարածք»` էջ, որտեղ կազմակերպությունը կարող է ներկայացնել, գովազդել իր տվյալները, ծառայությունները, ապրանքները:
4. Բարեխիղճ օգտագործում – Բաժանորդի կողմից տրամադրված ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) ինքնուրույն օգտագործում: Ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) որևէ ձևով տարածումը համարվում է ոչ բարեխիղճ օգտագործում: Ոչ բարեխիղճ է համարվում նաև Որոնման համակարգի ոչ բնականոն` այլ ծրագրերի, տեխնիկական միջոցների միջամտությամբ շահագործումը:
5. Որոնման համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումներ – ողջամիտ ծրագրային սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են Որոնման համակարգի անվտանգ շահագործումն ու տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:
6. Ծանուցում – կապի կամ էլեկտրոնային (այդ թվում Որոնման համակարգի) միջոցների գործածմամբ Բաժանորդին ուղարկված հաղորդագրություն:
Մեր մշակած տվյալների օգտագործման քաղաքականության իմացությունը կարևոր է, որը կօգնի Ձեզ կատարել տեղեկացված որոշումներ՝ գրանցվելիս և կայքից օգտվելիս: Օրինակ, թե ինչպես Դուք կարող եք օգտվել bu.am-ից, հրապարակել կամ կիսել ուրիշների հետ Ձեր տվյալները, նյութերը, ապրանքներն ու ծառայությունները, և թե ինչպես մենք կարող ենք հավաքել և օգտագործել Ձեր տվյալները, Ձեր էջի բովանդակությունը և տեղեկությունները:
Մեր նպատակն է՝ bu.am-ը լինի տեղեկատվություն և ծառայություններ տրամադրող Ձեր ամենալավ ընտրությունը, որն առավելագույնս կհամապատասխանի Ձեզ և Ձեր պահանջներին:

Ծառայության նկարագրություն՝

Բաժանորդին bu.am ինտերնետային կայքում տրամադրվում է «վիրտուալ» տարածք (այսուհետ՝ էջ) դրանից օգտվելու՝ խմբագրելու, հանրությանը կազմակերպության մասին ներկայացնելու և կազմակերպության ապրանքները/ծառայությունները ներկայացնելու, գովազդելու, գործարքներ իրականացնելու և այլ հնարավորություններով:
«Վոլվոքս» ՍՊԸ-ի տնօրինության կողմից բաժանորդագրման դիմումի հաստատվելու դեպքում Բաժանորդին տրամադրվում է մուտքանուն (login) և գաղտնաբառ (password)` տրամադրվող էջ մուտք գործելու և անհրաժեշտ խմբագրումներ կատարելու համար, ինչպես նաև մուտքանունը և գաղտնաբառը փոփոխելու համար:
Կազմակերպությունները կարող են բաժանորդագրման համար դիմել հեռախոսազանգով, էլ. փոստի միջոցով կամ ներկայանալով գրասենյակ:
Հեռ.՝ (010) 20 – 79 – 95
Էլ. փոստ՝ info@bu.am
Գրասենյակի հասցե՝ Հայաստան, 0014, Երևան,
Մամիկոնյանց 36-25/1
(Արաբկիր վարչ. շրջան)

Բաժանորդագրման ընթացակարգը՝

Բաժանորդը «Վոլվոքս» ՍՊԸ-ի հետ կնքում է պայմանագիր և հինգ աշխատանքային օրվա ընթացքում կանխիկ կամ ստորև ներկայացված հաշվեհամարին փոխանցումով միանվագ վճարում է` համաձայն պայմանագրում ընտրված փաթեթի արժեքի` bu.am կայքում իր կազմակերպությունը, ինչպես նաև կազմակերպության ապրանքները/ծառայությունները ներկայացնելու համար:
«Վոլվոքս ՍՊԸ»
ՎՏԲ բանկ ՓԲԸ
Հ/Հ - 16063002802700
Բաժանորդին տրվում է ժամանակ (ըստ պայմանավորվածության)՝ էջը պատրաստելու համար:
* Բաժանորդի կողմից էջը բավարար չափով չպատրաստելու դեպքում Բաժանորդը կարող է դիմել bu.am կայքի ադմինիստրացիային (այսուհետ՝ Ադմինիստրացիա)՝ իր փոխարեն էջի պատրաստման համար՝ հավելավճարով: Վճարման չափը կգնահատվի Ադմինիստրացիայի կողմից և երեք աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվի Բաժանորդին: Բաժանորդին կտրվի հինգ աշխատանքային օր՝ գրավոր կամ բանավոր կերպով իր որոշման մասին տեղեկացնելու համար: Միակողմ կամ երկկողմ անհամաձայնության դեպքում Ադմինիստրացիան պարտավորվում է վերադարձնել էջի հատկացման համար վճարված գումարը (երեք աշխատանքային օրվա ընթացքում), և կարող է անորոշ ժամկետով (ըստ Ադմինիստրացիայի հայեցողության) արգելափակել տվյալ կազմակերպության բաժանորդագրումը bu.am կայքում:
Տվյալ էջը հաստատվում և ակտիվացվում է Ադմինիստրացիայի կողմից էջի բովանդակությունն ու պարունակությունը վերանայելուց հետո: Ցանկացած ժամանակ Ձեր կազմակերպության էջը ժամանակավորապես կկասեցվի, եթե Ձեր էջը համարվի թերի, ոչ պատշաճ կամ պարունակի անթույլատրելի տարրեր:
* Բաժանորդագրման սկիզբ է համարվում պայմանագրի կնքման օրը, իսկ ծառայության վերջնաժամկետը կհամարվի այդ օրից սկսած նախատեսված ժամկետի ավարտը:
* Բաժանորդի կողմից bu.am գործարար համակարգից օգտվելու ժամանակահատվածը ավարտվելուց հետո վերջինիս էջը համակարգում ապաակտիվացվում է և նրա՝ էջ մուտք գործելն արգելափակվում է: Արգելափակումից հետո Բաժանորդը վճարում կատարելու դեպքում դարձյալ կարող է մուտք գործել իր էջ, և էջը կակտիվացվի որոնողական համակարգում:

Սկսելով Ձեր անդամակցությունը bu.am-ում՝ Դուք համաձայնվում եք (ա) ապահովել իրական, ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական տեղեկատվություն Ձեր մասին՝ հետևելով գրանցման պահանջներին, (բ) պահպանել և անհապաղ թարմացնել գրանցման տվյալները՝ դրանք ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական պահելու նպատակով: Եթե Դուք տրամադրեք որևէ տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը, ճիշտ չէ, ոչ ընթացիկ կամ թերի է, կամ Ադմինիստրացիան ունի բավականաչափ հիմքեր՝ կասկածելու, որ նման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը կամ այն սխալ, ոչ ընթացիկ կամ թերի է, ապա bu.am-ն իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Ձեր հաշիվը և հրաժարվել մատուցել Ձեզ որևէ կամ բոլոր ներկա կամ ապագա ծառայությունները կամ դրանց որևէ մասը, (գ) սկսելով Ձեր անդամակցությունը bu.am-ում՝ Դուք հստակորեն համաձայն եք, որ Ձեր անդամությունը կդադարեցվի ժամկետի լրանալուն պես, որը կորոշվի «Վոլվոքս» ՍՊԸ-ի և Ձեր կազմակերպության միջև կնքված պայմանագրով, (դ)անդամակցության երկարացման և տվյալների պահպանման համար անհրաժեշտ կլինի նոր վճարում: (Խնդրում ենք նկատի ունենալ, որ անդամակցության ինչպես նաև անդամակցության երկարացման վճարները ենթակա են փոփոխության, ինչպես նաև ծանուցման): Վճարումները ենթակա չեն վերադարձման կամ որևէ այլ հատուցման մասնակի օգտագործման դեպքում: Ժամանակ առ ժամանակ մենք կարող են փոփոխվել հավելյալ գանձվող վճարների և արժեքների չափերը, կամ ավելանալ նոր գանձվող վճարներ, որոնց մասին Ձեզ նախապես կտեղեկացնենք էլեկտրոնային փոստի միջոցով: Անդամակցությունը չերկարացնելու դեպքում bu.am-ում Ձեր տվյալները կպահպանվեն վեց ամիս, որից հետո կոչնչացվեն:

Կողմերի իրավունքները և պարտականությունները`

Կայքի ադմինիստրացիան պարտավորվում է`

• Որոնման համակարգի միջոցով ապահովել համակարգի բազայում Բաժանորդի առկա պաշտոնական էջի հասանելիությունը Բաժանորդին, ինչպես նաև հանրությանը:
• Ապահովել «Բաժանորդ»-ի մուտքը էջի խմբագրման համակարգ՝ մինչև բաժանորդագրման սահմանված ժամկետի ավարտը:

Բաժանորդը պարտավոր է`

• Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Վոլվոքս» ՍՊԸ-ին վճարել սույն պայմաններում (Բաժանորդագրման ընթացակարգը բաժնում) նշված չափով և կարգով:
• Բարեխղճորեն օգտագործել տրամադրված էջը` տրամադրելով իր կազմակերպության մասին հավաստի տվյալներ, ինչպես նաև իր կազմակերպության կողմից ներկայացվող ապրանքների/ծառայությունների վերաբերյալ պատշաճ նկարագրություններ: (Բողոքների և անհամապատասխանության կասկածի դեպքում Ադմինիստրացիան կարող է պահանջել Բաժանորդից տրամադրել տվյալների հավաստիության վերաբերյալ տեղեկատվություն: Խախտումներ հայտնաբերելու դեպքում Ադմինիստրացիան իրավունք ունի արգելափակել տվյալ կազմակերպության՝ Բաժանորդի անդամակցությունը՝ առանց որևէ պարտավորության:)
• Չշրջանցել որոնման համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումները, կանոնները, պայմանները:
• Իրեն տրամադրված էջում որևէ տեղեկություն որևէ ձևով տեղադրելուց, օգտագործելուց, խմբագրելուց, պահպանելուց և տարածելուց կամ վկայակոչելուց առաջ ստուգել այդ տեղեկատվության համապատասխանությունը պաշտոնական աղբյուրներից: (Այլ աղբյուրներից վերցված ցանկացված տեղեկություն տարածելու, հրապարակելու կամ այլ կերպ հանրային օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:)
* Ադմինիստրացիան պատասխանատու չէ համակարգում առկա տեղեկությունների՝ Բաժանորդի կողմից օգտագործելու ընթացքում պաշտոնական աղբյուրների հետ հնարավոր անհամապատասխանատության համար: Բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն՝ էջի անբարեխիղճ օգտագործման, ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու համար:
• Ադմինիստրացիայի կողմից ոչ գրական, ուղղագրական, քերականական կամ այլ նմանատիպ բովանդակություն հայտնաբերելու և ուղղումներ կատարելու պահանջի դեպքում կատարել համապատասխան ուղղումներ:

Մենք անում ենք հնարավորինս՝ պահպանելու ապահով միջավայր, սակայն մենք չենք կարող երաշխավորել դա: Քանի որ կայքի այցելու կարող են լինել անչափահաս երեխաները, մենք խնդրում ենք Ձեր օգնությունը, որպեսզի պահպանենք bu.am-ի անվտանգ լինելը, և կոչ ենք անում հետևել Ձեր հետևյալ պարտավորություններին՝
• Դուք չպետք է տեղադրեք չարտոնագրված կոմերցիոն նյութեր (օրինակ, սպամ) bu.am կայքում,
• Դուք չպետք է հավաքեք կայքից օգտվողների տեղեկությունները որևէ կերպ, ներառյալ ավտոմատացված միջոցների օգտագործմամբ,
• bu.am կայքում Դուք չպետք է զբաղվեք անօրինական բազմաստիճան մարքեթինգով, ինչպիսիք են բուրգի սխեմաները,
• Դուք չպետք է բեռնեք վիրուսներ կամ այլ վնասակար ծրագրային կոդեր bu.am կայքում,
• Դուք չպետք է խնդրեք կամ պահանջեք մուտք գործելու տեղեկատվություն կամ մուտք գործել ուրիշին պատկանող որևէ հաշիվ,
• Դուք չպետք է լինեք կռվարար, վախեցնեք, ահաբեկեք, ճնշեք կամ անհանգստացնեք որևէ օգտատերի,
• Դուք չպետք է տեղադրեք որևէ տեսակի բովանդակություն, որն իր մեջ պարունակում է ատելության խոսք, սպառնալիք, պոռնոգրաֆիա, բռնություն, մերկություն, կամ այլ գովազդող կամ գրաֆիկական նմանատիպ՝ երեխաների հոգեբանության վրա բացասական ազդեցություն գործող որևէ նյութ: Գրանցվելով bu.am կայքում՝ Դուք համաձայն եք, որ նման նյութեր տեղադրելու դեպքում bu.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի արգելափակել Ձեր հաշիվը՝ առանց հետագա պարտավորությունների: Նման դեպքերի հետևանքների համար «Վոլվոքս» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Որևէ տեսակի ոտնձգության կասկածի դեպքում կոչ ենք անում անմիջապես տեղյակ պահել կայքի ադմինիստրացիային,
• Դուք պարտավոր եք՝ պահպանել գաղտնիությունը, Ձեր մուտքանունը և գաղտնաբառը, ինչպես նաև լիովին պատասխանատու եք բոլոր այն գործողությունների համար, որոնք տեղի են ունենում Ձեր գաղտնաբառով կամ հաշվում:
• bu.am կայքում հաղորդակցվելիս Դուք չպետք է օգտագործեք անթույլատրելի բառեր: Կայքի ադմինիստրացիան նման դեպքերում իրավունք ունի արգելափակել Ձեր հաշիվը և չթույլատրել Ձեզ մուտք գործել համակարգ,
• Դուք չպետք է օգտագործեք bu.am կայքը որևէ անօրինական, ապակողմնորոշիչ, վնասակար կամ խտրական բնույթի նպատակներով,
• Պահել Ձեր մուտքանունը և գաղտնաբառը գաղտնի և չկիսել որևէ այլ անձի հետ՝ Ձեր գաղտնիությունը վտանգի չենթարկելու նպատակով,
• Ձեր գաղտնաբառի կամ հաշվի չարտոնված օգտագործման կամ անվտանգության ցանկացած այլ խախտման դեպքում անհապաղ տեղեկացնել bu.am-ի ադմինիստրացիային,
• Յուրաքանչյուր անգամ կայքից օգտվելու վերջում համոզվել, որ դուրս եք եկել ձեր հաշվից: bu.am-ը չի կարող և չի կրում որևէ պատասխանատվություն Ձեր կողմից ստեղծված որևէ կորստի, վնասի կամ այլ ձախողման համար,
• Պահպանել անչափահասների համար անվտանգ հասարակական միջավայր,
• Փոխհատուցել bu.am-ին, նրա աշխատակիցներին, գործակալներին, գործընկերներին Ձեր կողմից ներկայացվող ոչ պատշաճ բովանդակության, ոչ պատշաճ հաղորդակցման, ծառայությունից ոչ պատշաճ օգտվելու, ծառայությունների պայմանները խախտելու, որևէ այլ օգտվողի իրավունքները խախտելու և bu.am կայքը ներկայացնող կազմակերպությանը վնաս պատճառելու համար,
• Չվերարտադրել, չկրկնօրինակել, չպատճենել, չվաճառել, չվերավաճառել ծառայությունից օգտվելու կամ ծառայություն մուտք գործելու հնարավորությունները,
• Դուք չպետք է նպաստեք կամ խրախուսեք որևէ խախտում:

Դուք համաձայն եք, որ ծառայությունը և ծառայության որոշ մասեր, այդ թվում նաև Ձեր և մյուս բոլոր Բաժանորդների կողմից ներկայացվող ապրաքներն ու ծառայությունները կարող են պարունակել սեփականության և գաղտնի տեղեկություններ, որոնք պաշտպանված են մտավոր սեփականության և այլ օրենքներով: Սույն համաձայնագրի ներքո հստակորեն արգելվում է կիսել կամ տրամադրել ցանկացած անձին կամ սուբյեկտին բովանդակության որևէ մասը՝ էլեկտրոնային և տպագիր (ներառյալ, բայց չսահմանափակվելով) միջոցներով առանց տվյալ անձի կամ սուբյեկտի համաձայնության. կազմակերպության կողմից տրամադրված տեղեկությունները կամ նյութերը ենթակա են հրապարակման կամ կիսման, եթե կազմակերպության էջում ակտիվ են համապատասխան գործիքները (կիսման և հրապարակման համար նախատեսված կոճակները, հղումները …)

Բաժանորդն իրավունք ունի`

• Խզել պայմանագիրը և պահանջել Ադմինիստրացիայից՝ դադարեցնել էջի հասանելիությունը որոնողական համակարգում:
* Պայմանագրի խզման դեպքում տվյալ Բաժանորդի անդակցությունը կդադարեցվի, նրան տրամադրված էջի ամբողջ պարունակությունը «կսառեցվի» և կպահպանվի վեց ամիս առավելագույն ժամանակով: Նշված ժամանակահատվածում տվյալ Բաժանորդի հետ համագործակցություն չհաստատվելու դեպքում էջն իր ամբողջ պարունակությամբ անվերադարձ կհեռացվի տվյալների բազայից:

Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի`

• Արգելափակել Բաժանորդի մուտքը bu.am համակարգ` որոնման համակարգի անվտանգության ապահովման, ինչպես նաև անբարեխիղճ օգտագործումը կանխելու նպատակով` այդ մասին ծանուցելով Բաժանորդին:
• Ցանկացած պահի, իր հայեցողությամբ, փոփոխել կայքում գործող անդամակցության սակագինը՝ այդ մասին ծանուցելով Բաժանորդին: (Անդամակցության փոփոխված սակագինը չի կարող ազդել Բաժանորդին մատուցվող ծառայության վրա՝ մինչև նախապես կնքված պայմանագրում նշված ժամկետի ավարտը: Բաժանորդն իր հայեցողությամբ կարող է օգտվել նոր և հավելյալ մատուցվող ծառայություններից՝ նախապես դիմելով Ադմինիստրացիային, որոնք կարող են գործել միայն Ադմինիստրացիայի կողմից ներկայացվող ծանուցումից հետո: Նոր և հավելյալ մատուցվող ծառայություններից օգտվելու համար Ադմինիստրացիան կարող է պահանջել հավելավճար՝ համապատասխան հավելում-պայմանագրով կամ նոր պայմանագրի ստորագրման պահանջով:)
• Կասեցնել մատուցվող ծառայությունը (Բաժանորդի՝ էջ մուտք գործելու հնարավորությունը, ինչպես նաև էջի հասանելիությունը որոնողական համակարգում)՝ Բաժանորդին ներկայացնելով կասեցման պատճառները և անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությունը էլ. փոստի միջոցով կամ բանավոր կերպով: 15 օր ժամանակահատվածում փոփոխությունները/ուղղումները Բաժանորդի կողմից չկատարելու դեպքում Ադմինիստրացիան իրավունք ունի պահել մատուցվող ծառայությունը կասեցված՝ մինչև պայմանագրի ավարտը՝ առանց որևէ հիշեցման կամ հուշումների: (Կասեցումը չի վերաբերում այն Բաժանորդներին մատուցվող ծառայությանը, որոնց էջերի խմբագրումները կատարվում են Ադմինիստրացիայի կողմից:)
• Ոչ գրական, ուղղագրական, քերականական կամ այլ նմանատիպ բովանդակություն հայտնաբերելու դեպքում Ադմինիստրացիան կարող է պահանջել Բաժանորդի էջի ադմինիստրացիայից՝ կատարել համապատասխան ուղղումներ:
• Ադմինիստրացիան կարող է պահանջել անձնական տեղեկություններ, երբ, օրինակ, դուք կապ հաստատեք մեր տեխնիկական աջակցության թիմի հետ: Ավելին, երբ դուք ուղարկեք էլ. փոստ կամ այլ կերպ կապ հաստատեք Ադմինիստրացիայի հետ, Ադմինիստրացիան կարող է պահպանել այդ հաղորդակցության տվյալները, որպեսզի կարողանա ընթացք տալ և պատասխանել Ձեր հարցումներին և բարելավել մատուցվող ծառայությունները,
• Ադմինիստրացիան ժամանակ առ ժամանակ էլ. փոստով կարող է հաղորդագրություններ ուղարկել Ձեզ՝ իր կողմից տրամադրվող ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ: Դուք կարող եք հրաժարվել այդպիսի հաղորդագրություններ ստանալուց՝ գրելով հետևյալ էլ. հասցեով՝ support@bu.am
• Ադմինիստրացիան բաժանորդի էջում հատուկ նախատեսված դաշտերում իրավունք ունի տեղադրել այլ կազմակերպություններին գովազդող նյութեր:

Տվյալների օգտագործումը՝

Ձեր գաղտնիության իրավունքը շատ կարևոր է մեզ համար: Երբ Դուք որոշում եք կայքում տրամադրել տեղեկություն Ձեր մասին, մենք ընդունում ենք, որ Դուք վստահում եք մեզ և այցելուներին՝ գործելու պատասխանատու կերպով: Վերոնշյալ տեղեկատվությունը պետք է միայն օգտագործվի Ձեզ առավել հարմար ծառայություններ տրամադրելու նպատակով: bu.am կայքում Ձեր կողմից տեղադրված տեղեկությունները, և ընդհանրապես, ամբողջ բովանդակությունը պատկանում է Ձեզ, և դուք կարող եք վերահսկել, խմբագրել, ինչպես նաև այն տրամադրել այլ օգտատերերին՝ հաշվի առնելով Ձեր և այդ տվյալների գաղտնիությունը և հնարավոր ռիսկերը: Ի լրումն. Դուք կարող է տրամադրեք մեզ որոշակի տվյալներ, օրինակ՝ Ձեր անունը, կազմակերպության անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն, Ձեր բնակության վայրի հասցեն, գործունեության հասցեն և այլն: Այդ տվյալները կօգտագործվեն այնպիսի նպատակներով, ինչպիսիք են՝ անհատականացումը, ստուգումը և անմիջական կապը Ձեր կազմակերպության էջի ադմինիստրատորի հետ: Դուք կարող եք խմբագրել Ձեր տվյալները ցանկացած ժամանակ՝ մուտք գործելով Ձեր կազմակերպությանը տրամադրված էջը և հետևելով խմբագրման հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել Ձեր անձնական տվյալները, որպեսզի համոզված լինեք, որ ամեն ինչ ճիշտ է, ամբողջական և ընթացիկ:
Որպես ընդհանուր կանոն՝ bu.am-ը չի կիսում որևէ անձնական ինֆորմացիա որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ՝ առանց Ձեր թույլատվության: Ձեր կողմից տրամադրվող նյութերի կիսումը կամ հրապարակումը կարող է կատարվել այցելուների, օգտվողների կողմից: bu.am-ը կարող է օգտագործել վերոնշյալ տվյալները՝ ուղարկելու Ձեզ ծառայությունների նորացումների, թարմացումների, ընդհատումների և հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկություններ: bu.am-ը չի տրամադրում օգտվողների մասին որևէ տեղեկություն կազմակերպությունից դուրս որևէ սուբյեկտին: bu.am-ը խիստ հսկողություն է իրականացնում Ձեր տվյալների նկատմամբ: Այնուամենայնիվ, ցանկացած ժամանակ կարող եք պահանջել և հեռացվել մեր փոստային բազայից, և մենք կկատարենք նման պահանջները:
Հեռացում՝
Դուք կարող եք նաև հրաժարվել ձեր անդամակցությունից ցանկացած ժամանակ. անդամակցությունը Ձեր կողմից չեղյալ համարելիս գումարի վերադարձում կամ որևէ այլ կարգի փոխհատուցում bu.am-ի կողմից չի տրամադրվի (բացառությամբ պայմանագրում նշված գումարի վերադարձման ժամկետից), և Ձեր անդամակցությունը կդադարի Ձեր դիմումը վերանայելուց և Ադմինիստրացիայի կողմից հաստատվելուց հետո: Անդամակցությունն անվավեր ճանաչվելուց հետո Դուք հնարավորություն չեք ունենա օգտվել կայքից: Մենք չենք տրամադրում գումարի վերադարձում կամ որևէ այլ կարգի փոխհատուցում՝ մասամբ օգտագործման դեպքում (բացառությամբ պայմանագրում նշված գումարի վերադարձման ժամկետից): Անդամակցության հրաժարումից հետո կայքից օգտվելու համար կպահանջվի նոր գրանցում: Այս և նման հայցերի դեպքում կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել կայքի մասնագետին հետևյալ հասցեով՝ support@bu.am: Մենք ողջունում ենք ցանկացած հարց կամ դիտողություն: Մենք հարգում ենք Ձեր իրավունքները:

Փոփոխությունները, ծառայության զարգացումը և դադարեցումը՝

Զարգացման նպատակով bu.am-ն իրավունք է վերապահում առանց ծանուցման ցանկացած ժամանակ, կամ ժամանակ առ ժամանակ ձևափոխել կամ ժամանակավորապես դադարեցնել ծառայությունը, կամ ծառայության որևէ մասը: Դուք համաձայն եք, որ bu.am-ը պատասխանատվություն չի կրում Ձեր կամ որևէ երրորդ կողմի առաջ որևէ փոփոխության, դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման համար: Ծառայության ժամանակավոր դադարեցման դեպքում պայմանագրով նախատեսված անդամակցության վերջնաժամկետը կերկարացվի համապատասխան օրերի քանակով:
Պատասխանատվության սահմանափակում և երաշխիքներից հրաժարում՝
bu.am-ը չի երաշխավորում, որ (ա) ծառայությունը կհամապատասխանի Ձեր բոլոր պահանջներին, (բ) ծառայությունը կլինի առանց ընդհատումների, ժամանակին, ապահով կամ անթերի, կամ արդյունքը, որ կստանաք ծառայությունից օգտվելիս, կլինեն ճշգրիտ կամ հավաստի: Դուք հստակորեն հասկանում և համաձայնվում եք, որ bu.am-ը չպետք է լինի պատասխանատու ցանկացած ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, հետևանքային կամ տիպային վնասների համար, այդ թվում՝ (չսահմանափակվելով) որևէ շահույթի կորստի, վարկարժեքի, տվյալների, կամ այլ ոչ նյութական կորուստների և այլ վնասների համար: bu.am կայքում կարող է հղումներ տրամադրվեն դեպի այլ ինտերնետային կայքեր կամ ռեսուրսներ: Քանի որ bu.am-ը չունի հսկողություն այդպիսի կայքերի և ռեսուրսների նկատմամբ, Դուք ընդունում և համաձայնում եք, որ bu.am-ը պատասխանատվություն չի կրում այդ արտաքին կայքերի և ռեսուրսների առկայության համար, չի պաշտպանում և պատասխանատվություն չի կրում այդպիսի կայքերում կամ այլ աղբյուրներում ցանկացած բովանդակության, գովազդի, ապրանքի, կամ այլ նյութերի համար: Հետևաբար, Դուք ընդունում և համաձայն եք, որ bu.am-ը չպետք է լինի պատասխանատու կամ պարտավոր այդ կայքերում առկա կամ նրանց միջոցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող որևէ ապրանքի կամ ծառայության (բովանդակության) կողմից պատճառված որևէ վնասի կամ կորստի համար:

Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Այլ բան սահմանված չլինելու դեպքում Ծառայություն մատուցողը՝ («Վոլվոքս» ՍՊԸ) ծառայությունները մատուցում է շուրջօրյա (շաբաթը՝ յոթ օր, օրը՝ քսնաչորս ժամ) ռեժիմով: Ծառայությունների մատուցումը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և/կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որի մասին, հնարավորության դեպքում, ծառայություն մատուցողը պետք է տեղեկացնի Բաժանորդներին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով: Բաժանորդը սույնով ընդունում է, որ ծառայությունների մատուցումը և դրանց որակը կախված է ոչ միայն ծառայություն մատուցողից, այլ նաև ծառայություն մատուցողի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, որոնց համար ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում: Սույնով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիր կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, ինտերնետային կապի դադարեցումը, ինտերնետային կայքի սպասարկման (hosting) դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ պայմանագրի լուծման համաձայնագիր կնքելու միջոցով` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

Վեճերի լուծման կարգը՝

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ ՀՀ իրավասու դատարանի միջոցով:
Մուտքանվան կամ գաղտնաբառի վերականգնում՝
Եթե մոռացել եք Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը, հետևեք նոր մուտքանվան կամ գաղտնաբառի հայցման հրահանգներին:
Մնացած բոլոր խնդիրների դեպքում դիմեք տեխնիկական աջակցության բաժին հետևյալ հասցեով՝ support@bu.am:

Լրացուցիչ տեղեկություն՝

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել: Կայքի ադմինիստրացիան չի կարող տեղեկացնել Ձեզ ցանկացած փոփոխության մասին: Եթե ունեք որևէ հարց, ապա կարող եք կապվել աջակցության մասնագետի հետ՝ support@bu.am հասցեով:
Խորհուրդ է տրվում պարբերաբար կարդալ տվյալների օգտագործման մասին քաղաքականությունը:
Այն ամենն ինչը կարգավորված չէ սույն Պայմաններով, կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
* Սույն պայմաններում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը: